top of page
ապահովագրական ընկերություն
Մեր մասին
Բարի գալուստ ԷՖԵՍ, որտեղ Կարևորը դու ես
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսին՝ 1997 թվականից ժառանգած հարուստ ապահովագրական փորձով։
ԷՖԵՍ-ում մեր նպատակը մեկն է․ տրամադրել Ձեզ ավելի բարձր մակարդակի և անհատականացված ապահովագրական ծառայություններ՝ կիրառելով համաշխարհային լավագույն ստանդարտները։
Մենք կենտրոնանում ենք որակի, թափանցիկության և նորարարության վրա՝ ապահովելով արդյունավետ լուծումներ Ձեր բարեկեցության և մտքի հանգստության համար։ Մեր պրոդուկտները, որոնք ներառում են առողջության, ճամփորդության, մեքենայի, գույքի և այլ տեսակներ, մշակված են միջազգային լավագույն փորձի հիման վրա` համապատասխանեցնելով դրանք Ձեր անհատական կարիքներին և առաջարկելով հուսալի պաշտպանություն ցանկացած իրավիճակում։
Մեր բարձրորակ ծառայությունների մասին վկայում են հաճախորդների գոհունակության NPS ցուցանիշները, որի ամսական միջին ցուցանիշը գերազանցում է 90%-ը։
Ընդամենը 1 տարվա ընթացքում արդեն հասցրել ենք դառնալ Հայաստանում ապահովագրության մի շարք կամավոր տեսակների խոշորագույն մատակարար, ինչպիսիք են․
-
Ավտոմեքենաների ապահովագրություն (ԿԱՍԿՈ),
-
Ճամփորդության ապահովագրություն,
-
Առողջության կամավոր ապահովագրություն,
-
Գույքի ապահովագրություն և այլն։

Մեր առաքելությունը
Մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա։