top of page

ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՌԻՍԿԵՐ

ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շինարարությունը բավականին ռիսկային գործընթաց է, և հենց ապահովագրությունն է, որ հանդես է գալիս որպես ռիսկերի կառավարման ամենաօպտիմալ մեթոդ, քանի որ անբարենպաստ իրադարձությունները անորոշ ժամկետով չեն կասեցնում աշխատանքները:

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի թիմը ապահովագրել և սպասարկել է բազմաթիվ լայնածավալ շինարարական նախագծեր: Մենք առնչվել ենք շինհրապարակում հանդիպող հարյուրավոր պատահարների և գիտենք քայլերի նպատակահարմար հաջորդականությունը: Մեր գործընկեր վերաապահովագրողների լայն ցանցի շնորհիվ մենք լավագույն տարբերակն ենք օտարերկրյա ուղղակի ներդրում պահանջող խոշոր նախագծերի համար:

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

  • Անավարտ շինություններ,

  • Մոնտաժման պարագաներ,

  • Շինարարության տարածքում գտնվող գույքը, որը պատկանում է Կատարողին, Պատվիրատուին, Կապալառուին կամ այլ փոխկապակցված անձանց,

  • Շինարարական տեխնիկա,

  • Ժամանակավոր կառույցներ և շինարարության տարածքում գտնվող այլ սարքավորումներ,

  • Նյութեր, որոնք պահպանվում են շինարարության տարածքից դուրս:

Ո՞Ր ՌԻՍԿԵՐՆ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն առաջարկում է շինմոնտաժային աշխատանքների ապահովագրության մեկ համապարփակ ծածկույթ: Այսինքն, անհրաժեշտ է չէ առանձին գտնել գույքի ապահովագրություն, առանձին պատասխանատվություն և այլն: Բոլոր անհրաժեշտ ապահովագրատեսակները մեկ տեղ են՝ «ԷՖԵՍ»-ում:

Ստանդարտ ռիսկեր. Հրդեհ, պայթյուն, կայծակի հարված, թռչող օբյեկտների վայր ընկնում, տարերային աղետներ, երրորդ անձանց հակաօրինական գործողություններ:

Տեխնիկական ռիսկեր. Շինարարական և մոնտաժային սխալներ, ճարտարագիտական համակարգերի վթարներ, հողի իջեցում, կառուցվող օբյեկտների փլուզում կամ վնասում, ճարտարապետների ռիսկ:

 

Շինմոնտաժային աշխատանքները կարելի է ապահովագրել ինչպես վերոնշյալ ռիսկերից յուրաքանչյուրից առանձին, այնպես էլ համակարգային ձևով` «բոլոր ռիսկերց»:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ (ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ)

Շինարարության, անավարտ շինարարության և մոնտաժային օբյեկտների համար` օբյեկտի նախագծի արժեքի չափով:

 

Շինարարական տեխնիկայի, շինարարության տարածքում գտնվող սարքավորումների, շինությունների և կառույցների համար` օբյեկտի իրական արժեքի չափով:

Պատասխանատվության ծածկույթների համար՝ համաձայն Ապահովադրի ցանկության:

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն առաջարկում է շինմոնտաժային կազմակերպության գործունեության բոլոր փուլերում ռիսկերի ապահովագրություն` սկսած շինարարության տարածք նյութերի բեռնաթափումից, մինչև հետերաշխիքային պարտավորությունների կատարման ժամկետի ավարտը:

Մեր Ընկերությունը կազմել է շինմոնտաժային ռիսկերի ապահովագրության համապարփակ կանոններ, որոնք ապահովում են հաճախորդների առավելագույն պաշտպանությունը: Կանոնները կազմվել են միջազգային ստանդարտներին համաձայն:

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԾԱԾԿՈՒՅԹ

Շինմոնտաժային ռիսկերի ապահովագրության հետ մեկտեղ կարելի է ապահովագրել նաև մատակարարի քաղաքացիական պատասխանատվությունը երրորդ անձանց նկատմամբ: Այս դեպքում «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն կհատուցի երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը:

 

Այսպիսով «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է առավելագույն ապահովագրական պաշտպանվածություն:

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՆՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` կապվելով մեր մասնագետների հետ՝ info@efes.am:

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար լրացրե՛ք ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ուղարկե՛ք այն հետևյալ էլեկտրոնային հասեցեով՝ info@efes.am:

bottom of page