top of page

ԿԱՆԽԱՎՃԱՐ

ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հիփոթեքային վարկ վերցնելու համար հաճախ պահանջվում է կանխավճար վճարել գույքի շուկայական արժեքի մինչև 30%-ի չափով: Հաճախ այս գումարը հասնում է 10-20 մլն դրամի, որը գրեթե անհնարին է դարձնում նոր բնակարանի ձեռքբերումը:

Կանխավճարի ապահովագրությունը որոշ ծրագրերի շրջանակներում վարկառուի հիփոթեքային պարտավորության մի մասի ապահովագրումն է, որի չկատարման դեպքում հաճախորդի փոխարեն ապահովագրական ընկերությունը կկրի կանխավճարի գծով բանկի կրած վնասների հատուցման պարտավորությունը:

Այս պրոդուկտով ապահովագրվում է Վարկատուին հիփոթեքային վարկի գծով պահանջվող վկայագրով վճարման ենթակա կանխավճարի գումարը։

 

Ապահովագրված անձ կարող են հանդիսանալ ցանկացած գործունակ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են հիփոթեքային վարկով Վարկառու:

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքումըց 2 օր անց։

 

Գործում են 2 փաթեթներ․ Ազգային Հիփոթեքային և Բնակարան Երիտասարդներին։ 2 դեպքում էլ հատուցվում է վարկի մայր գումարի փաստացի ﬓացորդը։ Ապահովագրությամբ հատուցվում են Հայաստանում տեղի ունեցած պատահարները:

Ապահովագրավճարը կազմում է Ապահովագրական գումարի (չվճարված կանխավճարի գումարի ﬓացորդի) 2%-ը։

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԵՆ․

  • Երկրորդային շուկա Շուկայական արժեքի 30% - 10 և ավելի % կանխավճար,

  • Առաջնային շուկա - Շուկայական արժեքի 20% - 7.5 և ավելի % կանխավճար:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ ՎՃԱՐՎՈՒՄ Է․

  • ﬕանվագ, պայմանագրի կնքման պահին,

  • տարաժամկետ՝ համաձայն կողﬔրի առանձին պայմանավորվածության:

 

ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ․

  • Գրավադրված և կառուցման ﬔջ գտնվող անշարժ գույքի բացակայությունը, շինարարությունը փաստացի չավարտելու կամ ավարտական ակտ չունենալու և/կամ կառուցապատողի սնանկացման պատճառով:

  • Բանկի կրած և կանխավճարի չվճարված գումար չհամարվող այլ ֆինանսական և/կամ վարկի հետ կապված այլ ﬖասներ, կորուստներ, այդ թվում՝ հաշվարկած տոկոսագումարներ (բացառությամբ Ազգային Հիփոթեքային Փաթեթի), վարկի չմարման կամ ոչ պատշաճ ձևով մարման հետևանքով առաջացած տույժեր, տուգանքներ, դատական ծախսեր, Հարկադիր ծառայության ծախսեր, պարտադիր վճարներ, կոﬕսիոն վճարներ կամ Վարկառուի կողﬕց այլ ֆինանսական պարտավորությունների կատարում կամ թերի կատարում,

  • Պետական մարﬕնների կարգադրությամբ Հիփոթեքի առարկայի առգրավման, բռնագրավման, ռեկվիզիցիայի կամ այլ նմանատիպ գործողությունների,

  • Հիփոթեքի առարկայի նկատմամբ Վարկառուի սեփականության իրավունքի կորստի,

  • Ապահովադրի (Վարկառուի) և Շահառուի (նրա աշխատողների) ﬕջև ﬕտուﬓավոր ապօրինի համաձայնության:

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է.

  • Գրավադրված անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր կամ պատճեն,

  • Սեփականության վկայականի պատճեն,

  • Աճուրդի արձանագրության պատճեն,

  • Կատարողական թերթի, հարկադիր կատարման ծառայության համապատասխան որոշումների պատճեններ՝ կապված անշարժ գույքի՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման հետ,

  • Բանկի որոշումները՝ կապված գույքի իրացման հետ,

  • Չվճարված կանխավճարի կամ դրա մնացորդի չափի վերաբերյալ այլ տեղեկանք

  • Ապահովագրողի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

Պայմանագրի վերակնքման դեպքում անհրաժեշտ է միայն Բանկի տեղեկանքը մնացորդի մասին, եթե այն փաստաթղթերում չկան փոփոխություններ:

 

 Պայմանագիրը կարող է կնքվել՝

  • Ընկերության գրասենյակներում և ներկայացուցչություններում,

  • Ընկերության գործընկեր հանդիսացող Վարկատու/Բանկերում:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ.

  • Պատահարի դեպքում անﬕջապես կապ հաստատել «ԷՖԵՍ» հետ՝ 010 700 800 հեռախոսահամարով,

  • Ապահովագրական հատուցման դիմումը ներկայացնել ապահովագրական պատահարից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում,

  • Ապահովագրական պատահարի կարգավորման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տրամադրել հատուցման դիմումի ներկայացնելուց հետո 60 օրվա ընթացքում:

bottom of page