EFES Health-ը անհատների և ընտանիքների համար նախատեսված առողջության ապահովագրության պրոդուկտ է։
Առողջության ապահովագրության թերևս ամենահագեցած պրոդուկտը Հայաստանում
Բացառիկ միջազգային ծածկույթների հասանելիություն՝ Oncocare by Swiss Re, Lifecare by Generali, MSO by MediGuide
0-100 տարեկան տարիքային շեմ
Փաթեթների ինքնուրույն ընտրության լայն տեսականի
Հասանելի գին՝ ամսական սկսած 7,139 ՀՀ դրամից
Անհատական բժշկի կցագրում՝ Ձեր առողջությունը 24/7 վերահսկելու համար
Standard
Հատուցման սահմանաչափ
5,000,000 դր․
Premium
Հատուցման սահմանաչափ
10,000,000 դր․
Exclusive
Հատուցման սահմանաչափ
20,000,000 դր․
Kids
Հատուցման սահմանաչափ
5,000,000 դր․
Հիմնական փաթեթներում ներառված են
Ամբուլատոր և Ստացիոնար բուժօգնության բազմաթիվ ծառայություններ
Հղիություն և
ծննդօգնություն
Օնկոլոգիական հիվանդությունների բուժում
Բնածին խնդիրներ
Առողջ աչքեր, Առողջ Սիրտ, Առողջ շնչառություն
Վերականգնողական թերապիա
Տարեկան Կանխարգելիչ Բուժզննում
Լրացուցիչ փաթեթներ
Առողջ ատամներ
Մարզիկ
Դժբախտ պատահար
Ապահովագրության տարածք
Հատուցման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բուժհաստատություններից ստացված բժշկական ծառայությունների համար կատարված ծախսերը, բացառությամբ որոշ լրացուցիչ փաթեթների, որոնք գործում են Ամբողջ Աշխարհում։
Յուրաքանչյուր ապահովագրված անձի գծով ծածկույթը կազմում է 5,000,000 - 20,000,000 ՀՀ դրամ՝ կախված ընտրված փաթեթից։
Ապահովագրավճար
Ապահովագրավճարը կախված է․
-
Ընտրված հիմնական և լրացուցիչ փաթեթներից,
-
Անձանց քանակից,
-
Ձեր և Ձեր ընտանիքի անդամների տարիքներից,
-
Վճարման եղանակից։
Ինչպե՞ս է վճարվում ապահովագրավճարը
Ինչպե՞ս է կնքվում պայմանագիրը
Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ են՝
-
ապահովադրի և ապահովագրված անձանց անձնագրերը,
-
սոց. քարտերը,
-
կոնտակտային հեռախոսահամարները,
-
էլ. հասցեները:
Պայմանագիրը կարող է կնքվել՝
-
ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գրասենյակում,
-
հրավիրելով ընկերության ներկայացուցչին հաճախորդին հարմար վայր։
Բժշկական երկրորդ կարծիքի մասին
Սխալ ախտորոշման կամ սխալ բուժման հետևանքները կարող են լինել ծանր՝ ազդելով կյանքի որակի վրա, ինչը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ նույնիսկ մահվան: Միաժամանակ, դրանք կարող են առաջացնել անհարկի և թանկարժեք վիրահատությունների իրականացման կարիք։ Այս ծածկույթի շնորհիվ ապահովագրված անձը հնարավորություն կունենա ստանալ առաջատար կլինիկաների մասնագետների կարծիքը։ Գործում է միայն ՀՀ-ում ճշտված ախտորոշումների համար:
Բժշկական երկրորդ կարծիքի (Medical second opinion կամ MSO) շնորհիվ.
Առաջանում են ավելի քիչ առողջական բարդություններ և ավելի լավ առողջական վերջնարդյունքներ,
Ավելի արագ է անցնում վերականգնողական շրջանը և աշխատանքին ու ընտանիքին վերադառնալը,
Բացառվում են որոշ բարդ և ծախսատար վիրահատությունները և/կամ միջամտությունները,
Նվազում են բժշկական ապահովագրության հատուցումները և կրճատվում են հավելյալ ծախսերը։
Միայն 2022-ին Mediguide-ի գնահատած դեպքերի 91,43%-ից 3,20%-ի դեպքում եղել է ախտորոշման փոփոխություն, իսկ 88,23%-ի դեպքում՝ բուժման պլանի փոփոխություն։
-
Ինչպե՞ս կարող եմ կնքել պայմանագիր։Հարգելի՛ հաճախորդ, ճամփորդության ապահովագրության պայմանագիր կարող եք կնքել առցանց կամ մոտենալ Ընկերության գլխավոր գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, 0019, Զարոբյան 11 (մուտքը Բաղրամյան պող. 20-ից):
-
Ի՞նչ անել պատահարի դեպքում։Պատահարի դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել Եվրոպ Ասիստանս ընկերության հետ հետևյալ հեռախոսահամարներից որևէ մեկով՝ Զանգահարել +962 6500 8280 +973 1757 7015 Գրել WhatsApp +973 3930 0726 TRAVELA@europ-assistance.com և հայտնել հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն, վկայագրի համար, անհրաժեշտ օգնության բնույթը, գտնվելու վայրը և հետադարձ կապի հեռախոսահամար։ Եվրոպ Ասիստանս ընկերությունն աշխարհի առաջատար 10 խոշորագույն ասիստանս ընկերություններից մեկն է:
-
Եթե ցանկանում եմ մեկնել ճամփորդության 1 ամսով ո՞ր տարբերակն է ավելի ձեռնտու՝ կնքել բա՞ց ամսաթվերով պայմանագիր, օրինակ 1 տարում 30 օր ժամկետով, թե՞ ֆիքսված օրերով՝ հենց 30 օր ժամկետով։Հարգելի՛ հաճախորդ, եթե պլանավորում եք իրականացնել բազմաթիվ ուղևորություններ, ապա այդ պարագայում անհրաժեշտ է ընտրել ապահովագրության պայմանագրի բաց ամսաթվերով տարբերակը։ Այս դեպքում պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է ապահովագրված օրերի քանակ, որի սպառվելուց հետո պայմանագիրը դադարում է, անկախ այն հանգամանքից՝ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, թե` ոչ։
«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության առողջության ապահովագրության դասով։
Վերջին թարմացում: 04/10/2024 16:00