top of page

EFES Home

ՏԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գույքի ապահովագրություն

Բոլորիս համար աշխարհում ամենաջերմ վայրը մեր ՏՈՒՆՆ է, որտեղ անցկացնում ենք մեր կյանքի երջանիկ պահերի մեծ մասը: Բնակարանների և առանձնատների ապահովագրության շնորհիվ Դուք վստահ կլինեք, որ Ձեր տունը պաշտպանված է:

Յուրաքանչյուրիս բնակարանում կամ առանձնատանը տեղի են ունենում անկանխատեսելի վնասներ, որոնց հետևանքով կրում ենք ինչպես գույքային, այնպես էլ ֆինանսական կորուստներ: Խողովակների, սանհանգույցի և կոյուղու վթարները, կարճ միացման դեպքերը և գողությունների վտանգը հանգիստ չեն թողնում մեզ:

 

Այս ամենի հետևանքները չեզոքացնելու համար ԷՖԵՍ-ը առաջարկում է ՏԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ յուրահատուկ առաջարկ:

  • Այս պրոդուկտով կարող են ապահովագրվել բնակության նպատակով օգտագործվող բնակարաններն ու առանձնատները։

  • Ապահովագրված բնակարանները և առանձնատները պետք է գտնվեն ՀՀ տարածքում:

  • Պայմանագիրը գործում է 1 տարի ժամետով, և ուժի մեջ է մտնում կնքմանը հաջորդող 7-րդ օրը։

  • Հատուցումը կարող եք ստանալ ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տարբերակով։

  • Ապահովագրողի կողﬕց վնասված գույքի վերանորոգման կազմակերպում /կամ վճարում՝ Ապահովագրողի հետ համապատասխան պայմանագիր կնքած կազմակերպության միջոցով։

առողջության ապահովագրություն

ՄԻ ՔԱՆԻ ՓԱՍՏ ՀՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • Ջերմաստիճանը տարեցտարի բարձրանում է և մեծանում է հրդեհների վտանգը,

  • Ձմռանը միացված ջեռուցման համակարգը մեծացնում է վթարների հավանականությունը,

  • Հոսանքի հին գծերը հանգեցնում են կարճ միացման դեպքերի,

  • Շենքերում մաշված խողովակները ջրի արտահոսքի պատճառ են դառնում,

  • Ուժեղ քամիների ժամանակ ականատես ենք լինում թռչող տանիքների,

առողջության ապահովագրություն

Ապահովագրվող ռիսկերն են`

առողջության ապահովագրություն

Ի՞ՆՉ ԳՈՒՅՔ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Հարդարում և ճարտարագիտական սարքավորումներ

  • ներքին հարդարում, դռներ, պատուհաններ,

  • լեկտրասնուցման, ջրատար, ջերմա և գազամատակարարման այլ համակարգեր։

Շարժական գույք

  • կենցաղային և էլեկտրական տեխնիկա,

  • կահույք, հագուստ, սպասք, գորգեր

  • արժեքավոր գույք՝ ներառյալ կտավներ   այլ թանկարժեք իրեր։

Կրող կառույցներ

  • արտաքին հարդարում,

  • արտաքին և ներքին պատեր,

  • կրող միջնապատեր, պատվանդանով հիմքեր,

  • առաստաղ, տանիք, պատշգամբ։

Պատասխանատվություն

  • գույքի օգտագործման, տնօրինման, տիրապետման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասը:

ԲՆԱԿԱՐԱՆ

≥201                           20,000,000                              15,000,000                     3,000,000                             74,000

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ

201 ≥             20,000,000               15,000,000         5,000,000                   3,000,000                          84,700

≥301            30,000,000              20,000,000      6,000,000                 5,000,000                       114,400

Վարձակալության նպատակով օգտագործվող բնակարանների և առանձնատների համար ապահովագրավճարի վրա կիրառվում է 20% հավելավճար։
 

Վարձակալված են համարվում ինչպես վարձակալական պայմանագրով տրամադրած և

այլն նմանատիպ ինտերնետային կայքերի միջոցով վարձակալության հանձնած գույքը։

ԷՖԵՍ Գույքի ապահովագրություն
ԷՖԵՍ Գույքի ապահովագրություն
ԷՖԵՍ Գույքի ապահովագրություն
առողջության ապահովագրություն

ԻՆՉՊԻՍԻ՞ ԵՆԹԱՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ

«Շարժական գույք» օբյեկտի համար (ներառյալ ապակյա իրերի, արժեքավոր գույքի) գործում է ենթասահմանաչափ՝ 300,000 ՀՀ դրամ տնային գույքի յուրաքանչյուր առարկայի համար:

«Արժեքավոր գույք» կատեգորիայի շարժական գույքի համար գործում է համախառն ապահովագրական գումար/սահմանաչափ՝ 500,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր դեպքի համար:

առողջության ապահովագրություն

ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

Ոչ պայմանական չհատուցվող գումար չի կիրառվում:

առողջության ապահովագրություն

ՈՒ՞Մ ՀԵՏ Է ԿՆՔՎՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է բնակարանի կամ առանձնատան սեփականատիրոջ կամ գույքի նկատմամբ շահագրգռվածություն ունեցող այլ անձի հետ (օրինակ վարձակալի հետ): Պայմանագրով Շահառուն սեփականատերն է:

առողջության ապահովագրություն

ԻՆՉՊԵ՞Ս Է ՎՃԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

Գույքի ապահովագրություն

Միանվագ

Գույքի ապահովագրություն

Եռամսյակային (80,000 ՀՀ դրամը գերազանցող ապահովագրավճարի դեպքում)

Գույքի ապահովագրություն

Ապահովագրավճարի տարաժամկետ վճարման դեպքում ընդհանուր ապահովագրավճարն ավելանում է`

ԷՖԵՍ Գույքի ապահովագրություն

Կիսամյակային (40,000 ՀՀ դրամը գերազանցող ապահովագրավճարի դեպքում)

  • Կիսամյակային վճարման դեպքում` 5%

  • Եռամսյակային վճարման դեպքում` 10%

ԷՖԵՍ Գույքի ապահովագրություն

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

  • Գույքի սեփականության վկայական և առկայության պարագայում վարձակալության պայմանագիր,

  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթղթեր,

  • Ապահովադրի կոնտակտային տվյալներ։

առողջության ապահովագրություն

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Անհրաժեշտ է առաջին իսկ հնարավորության դեպքում ՝

  • Տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին (հրդեհի կամ տարերային աղետների դեպքում՝ ԱԻՆ 911, գողության դեպքում՝ Ոստիկանություն 102, և այլն),

  • Զանգահարել ապահովագրական ընկերությանը +374 10 700 800 հեռախոսահամարով,

  • Ձեռնարկել բոլոր հնարավոր ողջամիտ և տվյալ պայմաններում հասանելի միջոցներն ապահովագրության օբյեկտի հետագա վնասումը կանխելու և վնասի չափը նվազեցնելու համար:

bottom of page