top of page
cover_edited.jpg

EFES Oncocare

ՕՆԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքը հիասքանչ է

քաղցկեղ

empowered by

քաղցկեղ

EFES Oncocare-ը ԷՖԵՍ ապահովագրական ընկերության յուրահատուկ պրոդուկտն է՝ նախատեսված օնկոլոգիական հիվանդությունների ապահովագրության համար։ Այն աշխարհահռչակ Swiss Re վերաապահովագրական ընկերության և բժշկական երկրորդ կարծիքի տրամադրման մեջ մասնագիտացած ամերիկյան MediGuide ընկերության հովանու ներքո մշակված պրոդուկտ է, որը տրամադրում է ֆիքսված դրամական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաև տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիք նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ։

Ի՞նչ խնդիրներ է լուծում

Հիվանդության ավելի շուտ բացահայտման հնարավորություն:

Հիվանդության ախտորոշման դեպքում ֆինանսական միջոցների ակնթարթային հասանելիություն:

Ֆինանսական միջոցների ազատ տնօրինման հնարավորություն՝ բուժման, վիրահատության, թերապիայի թե ցանկացած այլ նպատակով։

Մտքի հանգստություն՝ Հայաստանում մահվան 2-րդ ամենատարածված պատճառից՝ քաղցկեղից պաշտպանված լինելու համար։

քաղցկեղ
Հայաստանում առողջության ապահովագրության
Հայաստանում առողջության ապահովագրության
Հայաստանում առողջության ապահովագրության
Հայաստանում առողջության ապահովագրության

Հատուցում

Առավելագույն հատուցման գումարը ընտրվում է Ձեր ցանկությամբ` 4 մլն ՀՀ դրամից մինչև 30 մլն ՀՀ դրամ։

Օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման դեպքում միանվագ հատուցում․

Ինվազիվ քաղցկեղ – 100% հատուցում
Քաղցկեղը նախաինվազիվ փուլում – 10% հատուցում
Ուղեղի և ողնուղեղի բարորակ ուռուցք - 100% հատուցում

քաղցկեղի ապահովագրություն

Ու՞մ համար է նախատեսված

Կարող են ապահովագրվել 0-ից 80 տարեկան անձինք, ընդ որում մինչև 21 տարեկան երեխաները ավտոմատ ապահովագրվում են ծնողի պայմանագրին կից:

քաղցկեղ
էֆես
քաղցկեղ

Կյանքը հիասքանչ է

էֆես

Ապահովագրության տարածք

Ապահովագրությունը գործում է ամբողջ աշխարհում:

քաղցկեղ
էֆես

Որքա՞ն է կազմում ապահովագրավճարը

Ապահովագրավճարը կախված է Ձեր տարիքից և ընտրած հատուցման սահմանաչափից։

Ամսական ապահովագրավճարի մի քանի օրինակներ՝

Հաշվարկե՛ք Ձեր ապահովագրավճարը նախընտրելի հատուցման չափով

քաղցկեղի ապահովագրություն

Ինչպե՞ս է վճարվում ապահովագրավճարը

քաղցկեղի ապահովագրություն

Ի՞նչ ժամկետով է կնքվում

Պայմանագիրը կարող է կնքվել 1 տարի ժամկետով: Առաջին տարվա համար գործում է 6 ամիս սպասման ժամկետ։

Medical Specialists
քաղցկեղ
քաղցկեղ

Բժշկական երկրորդ կարծիք

բժշկական երկրորդ կարծիք

Սխալ ախտորոշման կամ սխալ բուժման հետևանքները կարող են լինել ծանր՝ ազդելով կյանքի որակի վրա, ինչը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ նույնիսկ մահվան: Միաժամանակ, դրանք կարող են առաջացնել անհարկի և թանկարժեք վիրահատությունների իրականացման կարիք։ Այս ծածկույթի շնորհիվ ապահովագրված անձը հնարավորություն կունենա ստանալ առաջատար կլինիկաների մասնագետների կարծիքը։ Գործում է միայն ՀՀ-ում ճշտված ախտորոշումների համար:

Բժշկական երկրորդ կարծիքի (Medical second opinion կամ MSO) շնորհիվ.

էֆես

Առաջանում են ավելի քիչ առողջական բարդություններ և ավելի լավ առողջական վերջնարդյունքներ,

քաղցկեղի ապահովագրություն

Ավելի արագ է անցնում վերականգնողական շրջանը և աշխատանքին ու ընտանիքին վերադառնալը,

քաղցկեղի ապահովագրություն

Բացառվում են որոշ բարդ և ծախսատար վիրահատությունները և/կամ միջամտությունները,

բժշկական երկրորդ կարծիք

Նվազում են բժշկական ապահովագրության հատուցումները և կրճատվում են հավելյալ ծախսերը։

Միայն 2022 թ․-ին MediGuide-ի գնահատած դեպքերի 91,43%-ից 3,20%-ի դեպքում եղել է ախտորոշման փոփոխություն, իսկ 88,23%-ի դեպքում՝ բուժման պլանի փոփոխություն։

բժշկական երկրորդ կարծիք
էֆես

Ինչպե՞ս է կնքվում պայմանագիրը

Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ են՝
 

  • ապահովադրի և ապահովագրված անձանց անձնագրերը,

  • սոց. քարտերը,

  • կոնտակտային հեռախոսահամարները,

  • էլ. հասցեները:

Պայմանագիրը կարող է կնքվել՝

  • Օնլայն` այցելելով online.efes.am կայք,

  • ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գրասենյակում,

  • Հրավիրելով ընկերության ներկայացուցչին հաճախորդին հարմար վայր։

  • Ինչպե՞ս կարող եմ կնքել պայմանագիր։
    Հարգելի՛ հաճախորդ, ճամփորդության ապահովագրության պայմանագիր կարող եք կնքել առցանց կամ մոտենալ Ընկերության գլխավոր գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, 0019, Զարոբյան 11 (մուտքը Բաղրամյան պող. 20-ից):
  • Ի՞նչ անել պատահարի դեպքում։
    Պատահարի դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել Եվրոպ Ասիստանս ընկերության հետ հետևյալ հեռախոսահամարներից որևէ մեկով՝ Զանգահարել +962 6500 8280 +973 1757 7015 Գրել WhatsApp +973 3930 0726 TRAVELA@europ-assistance.com և հայտնել հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն, վկայագրի համար, անհրաժեշտ օգնության բնույթը, գտնվելու վայրը և հետադարձ կապի հեռախոսահամար։ Եվրոպ Ասիստանս ընկերությունն աշխարհի առաջատար 10 խոշորագույն ասիստանս ընկերություններից մեկն է:
  • Եթե ցանկանում եմ մեկնել ճամփորդության 1 ամսով ո՞ր տարբերակն է ավելի ձեռնտու՝ կնքել բա՞ց ամսաթվերով պայմանագիր, օրինակ 1 տարում 30 օր ժամկետով, թե՞ ֆիքսված օրերով՝ հենց 30 օր ժամկետով։
    Հարգելի՛ հաճախորդ, եթե պլանավորում եք իրականացնել բազմաթիվ ուղևորություններ, ապա այդ պարագայում անհրաժեշտ է ընտրել ապահովագրության պայմանագրի բաց ամսաթվերով տարբերակը։ Այս դեպքում պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է ապահովագրված օրերի քանակ, որի սպառվելուց հետո պայմանագիրը դադարում է, անկախ այն հանգամանքից՝ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, թե` ոչ։
EFES Health Individuals Presentation  .png
bottom of page