ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը դեռևս իր ստեղծման ակունքներից սկսած մասնագիտացած է առողջության ապահովագրության և առողջապահական համակարգի կառավարման ոլորտում, ինչը արտահայտվում է նաև ընկերության հիմնադիր կազմի կենսագրությամբ։
Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի հետ մեկ միասնական էկոհամակարգի մաս կազմելով՝ մենք առաջարկում ենք առողջության ապահովագրության յուրօրինակ լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն ստանալ ֆինանսական փոխհատուցում, այլև կառավարել առողջությունը, այն է՝ ժամանակին հայտնաբերել խնդիրները, կանխարգելել, բուժել ճիշտ մեթոդաբանությամբ և բարձր արդյունավետությամբ։
EFES Health-ը ԷՖԵՍ ապահովագրական ընկերության առողջության ապահովագրության հիմնական պրոդուկտն է։ Մինչև 10 անձից բաղկացած ընկերությունների, անհատների և ընտանիքների համար գործում է EFES Health անհատական ծրագրերը, իսկ 10 անձից ավել ընկերության համար՝ EFES Health խմբային ծրագրերը։
45.000+
անձ վստահում է իր առողջությունը մեզ
27+
տարվա փորձ առողջապահական ոլորտում
90%
hաճախորդների գոհունակության (NPS) ցուցանիշ
300+
բուժկենտրոնների ցանց
50+
բժիշկներից բաղկացած սպասարկող անձնակազմ
վերապահովագրություն Generali ապահովագրական ընկերության կողմից
հատուկ ենթակառուցվածք Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի շնորհիվ
Բացառիկ միջազգային ծածկույթների հասանելիություն՝
Հիմնական ծրագրեր
Standard
Հատուցման սահմանաչափ
5,000,000 դր․
Premium
Հատուցման սահմանաչափ
10,000,000 դր․
Exclusive
Հատուցման սահմանաչափ
20,000,000 դր․
Հիմնական ծրագրերում ներառված են
Ամբուլատոր և Ստացիոնար բուժօգնության բազմաթիվ ծառայություններ
Օնկոլոգիական հիվանդությունների բուժում
Առողջ աչքեր, Առողջ Սիրտ, Առողջ շնչառություն
Տարեկան Կանխարգելիչ Բուժզննում
Հղիություն և ծննդօգնություն
Վերականգնողական թերապիա
Բնածին խնդիրներ
Լրացուցիչ ծրագրեր
Առողջ ատամներ
Սպասված երեխա
Դժբախտ պատահար
Սեռական կյանք
Փաթեթներին առավել մանրամասն ծանոթանալու և գնային առաջարկ ստանալու համար անհրաժեշտ է․
Ներբեռնել և ստորագրել Գաղտնիության պահպանման համաձայնագիրը (NDA ),
Ձեր Ընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեից գրել նամակ info@efes.am հասցեին՝ կցելով ստորագրված NDA փաստաթուղթը ներկայացնելով․
-
Ձեր ընկերության մասին հակիրճ տեղեկատվություն, առկայության դեպքում՝ կայքի հղումը,
-
Ընկերության սեռատարիքային կազմի մասին տեղեկատվություն,
-
Նախկին ապահովագրական պատմության մասին տեղեկատվություն,
-
Առկայության դեպքում՝ ապահովագրավճարի բյուջե։
Մեր մասնագետները կքննեն Ձեր հայտը և կներկայացնեն առաջարկ։
Ի՞նչ խնդիրներ կլուծի առողջության ապահովագրությունը
-
Կբացառի որակյալ բժշկական օգնություն ստանալու անհասանելիությունը՝ հատկապես հրատապ դեպքերում,
-
Անհրաժեշտ ծառայությունների որակի և ծավալի կառավարման անհնարինության խնդիրը,
-
Բժշկական ծառայությունների սրընթաց գնաճի խնդիրը, որը ոչ մի կերպ չի համապատասխանում եկամուտների աճին,
-
Անձի վաղվա օրվա նկատմամբ անհանգստությունները՝ ապահովելով առավելագույն վստահություն և հնարավորություն պահպանելու սեփական անկախությունն ու կյանքի որակը։
Ինչպե՞ս օգտվել առողջության ապահովագրությունից
Տարբերակ 1
Դիմե՛ք Ձեզ կցագրված անհատական բժշկին՝ ուղիղ հեռախոսակապով կամ 010 700 800 համարով, և բժիշկը կկազմակերպի Ձեր բուժօգնությունը մեր գործընկեր բուժկենտրոններում։ Եթե բուժօգնությունը Ձեր պայմանագրով ենթակա է հատուցման, ապա մեր գործընկեր բուժկենտրոններում որևէ վճարում անելու կարիք չի լինի։
Տարբերակ 2
Եթե բուժօգնությունը կազմակերպել եք և վճարել եք ինքնուրույն, ներկայացրե՛ք հայտ online.efes.am հարթակի միջոցով՝ ներկայացնելով հատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բժշկական տեղեկանք, վճարումը հավաստող փաստաթուղթ, և այլն)։
Պայմանագրերը կնքվում են 1 տարի ժամկետով,
Անհրաժեշտ փաստաթղթեր ՝ ապահովգրված անձանց անձնագրեր, կոնտակտային տվյալներ,
Սակագնի վրա ազդող գործոններ՝ սեռատարիքային կազմ, ընտրված ծածույթ, վճարման կարգ,
Ապահովագրավճարը հնարավոր է վճարել ինչպես միանվագ, այնպես էլ տարաժամկետ եղանակով։
Բժշկական երկրորդ կարծիք
Սխալ ախտորոշման կամ սխալ բուժման հետևանքները կարող են լինել ծանր՝ ազդելով կյանքի որակի վրա, ինչը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ նույնիսկ մահվան: Միաժամանակ, դրանք կարող են առաջացնել անհարկի և թանկարժեք վիրահատությունների իրկանացման կարիք։ Ապահովագրված անձը հնարավորություն կունենա ստանալ առաջատար կլինիկաների մասնագետների կարծիքը։ Գործում է միայն ՀՀ-ում ճշտված ախտորոշումների համար:
Բժշկական երկրորդ կարծիքի (Medical second opinion կամ MSO) շնորհիվ.
Առաջանում են ավելի քիչ առողջական բարդություններ և ավելի լավ առողջական վերջնարդյունքներ,
Բացառվում են որոշ բարդ և ծախսատար վիրահատությունները և/կամ միջամտությունները,
Ավելի արագ է անցնում վերականգնողական շրջանը և աշխատանքին և ընտանիքին վերադառնալը,
Նվազում են բժշկական ապահովագրության հատուցումները և կրճատվում են հավելյալ ծախսերը։
Միայն 2022-ին Mediguide-ի գնահատած դեպքերի 91,43%-ի դեպքում՝ 3,20%-ում եղել է ախտորոշման փոփոխություն, իսկ 88,23%-ի դեպքում՝ բուժման պլանի փոփոխություն։
Բժշկական ապահովագրության հատուցման դիմում
-
Ինչպե՞ս կարող եմ կնքել պայմանագիր։Հարգելի՛ հաճախորդ, ճամփորդության ապահովագրության պայմանագիր կարող եք կնքել առցանց կամ մոտենալ Ընկերության գլխավոր գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, 0019, Զարոբյան 11 (մուտքը Բաղրամյան պող. 20-ից):
-
Ի՞նչ անել պատահարի դեպքում։Պատահարի դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել Եվրոպ Ասիստանս ընկերության հետ հետևյալ հեռախոսահամարներից որևէ մեկով՝ Զանգահարել +962 6500 8280 +973 1757 7015 Գրել WhatsApp +973 3930 0726 TRAVELA@europ-assistance.com և հայտնել հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն, վկայագրի համար, անհրաժեշտ օգնության բնույթը, գտնվելու վայրը և հետադարձ կապի հեռախոսահամար։ Եվրոպ Ասիստանս ընկերությունն աշխարհի առաջատար 10 խոշորագույն ասիստանս ընկերություններից մեկն է:
-
Եթե ցանկանում եմ մեկնել ճամփորդության 1 ամսով ո՞ր տարբերակն է ավելի ձեռնտու՝ կնքել բա՞ց ամսաթվերով պայմանագիր, օրինակ 1 տարում 30 օր ժամկետով, թե՞ ֆիքսված օրերով՝ հենց 30 օր ժամկետով։Հարգելի՛ հաճախորդ, եթե պլանավորում եք իրականացնել բազմաթիվ ուղևորություններ, ապա այդ պարագայում անհրաժեշտ է ընտրել ապահովագրության պայմանագրի բաց ամսաթվերով տարբերակը։ Այս դեպքում պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է ապահովագրված օրերի քանակ, որի սպառվելուց հետո պայմանագիրը դադարում է, անկախ այն հանգամանքից՝ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, թե` ոչ։
Վերջին թարմացում: 16/10/2024 10:00
«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության առողջության ապահովագրության դասով։