ԳՈՒՅՔ
ՏԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տունը մարդու համար ամենաջերմ, հարազատ և տաք վայրն է։ Դրա խնամքը և պահպանումը մեր կարևորագույն առաջնահերթություններից է։
Յուրաքանչյուրիս բնակարանում կամ առանձնատանը տեղի են ունենում անկանխատեսելի վնասներ, որոնց հետևանքով կրում ենք ինչպես գույքային, այնպես էլ ֆինանսական կորուստներ: Խողովակների, սանհանգույցի և կոյուղու վթարները, կարճ միացման դեպքերը և գողությունների վտանգը հանգիստ չեն թողնում մեզ:
Այս ամենի հետևանքները չեզոքացնելու համար «ԷՖԵՍ»-ը առաջարկում է «ՏԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ» յուրահատուկ առաջարկ:
-
Այս պրոդուկտով կարող են ապահովագրվել բնակության նպատակով օգտագործվող բնակարաններն ու առանձնատները։
-
Ապահովագրությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում,
-
Պայմանագիրը գործում է 1 տարի ժամետով, և ուժի ﬔջ է մտնում կնքմանը հաջորդող 7-րդ օրը։
-
Հատուցումը կարող եք ստանալ ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տարբերակով։ Ապահովագրողի կողﬕց վնասված գույքի վերանորոգման կազմակերպում /կամ վճարում՝ Ապահովագրողի հետ համապատասխան պայմանագիր կնքած կազմակերպության ﬕջոցով։
ՈՒ՞Մ ՀԵՏ Է ԿՆՔՎՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
-
Ապահովագրության պայմանագիրը կնքվում է բնակարանի կամ առանձնատան սեփականատիրոջ կամ գույքի նկատմամբ շահագրգռվածություն ունեցող այլ անձի հետ (օրինակ վարձակալի հետ):
-
Պայմանագրով Շահառուն սեփականատերն է:
ՀԱՏՈՒՑՎՈՒՄ Է ՎՆԱՍԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ.
-
ներքին հարդարում, դռներ, պատուհաններ,
-
էլեկտրասնուցման, ջրատար, ջերմա և գազամատակարարման և այլ համակարգեր։
-
կենցաղային և էլեկտրական տեխնիկա,
-
կահույք, հագուստ, սպասք, գորգեր
-
արժեքավոր գույք՝ ներառյալ կտավներ և այլ թանկարժեք իրեր։
-
արտաքին հարդարում,
-
արտաքին և ներքին պատեր,
-
կրող ﬕջնապատեր, պատվանդանով հիմքեր,
-
առաստաղ, տանիք, պատշգամբ
-
գույքի օգտագործման, տնօրինման, տիրապետման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՌԻՍԿԵՐԸ.
-
Հրդեհ,
-
Պայթյուն,
-
Վնասվածք ջրից,
-
Ապակու կոտրանք,
-
Տարերային աղետ, բացառությամբ երկրաշարժի,
-
Պատասխանատվություն,
-
Կենդանիների գործողություններ,
-
Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ:
Ապահովագրավճարը կախված է տան տեսակից՝ բնակարան է, թե առանձնատուն, մակերեսից և օգտագործման նպատակից (անձնական թե վարձակալություն):
ԲՆԱԿԱՐԱՆ
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ
Վարձակալության նպատակով օգտագործվող բնակարանների առանձնատների համար ապահովագրավճարի վրա կիրառվում է 20% հավելավճար։
Ապահովագրական գումարի վրա գործում են ենթասահմանաչափեր՝
-
Արժեքավոր գույքի դեպքում 1 պատահարի առավելագույն հատուցման գումարը կազմում է 500,000 ՀՀ դրամ,
-
Շարժական գույքով 1 կտոր գույքի վրա կիրառվում է 300,000 ՀՀ դրամի ենթասահմանաչափ։
Ապահովագրավճարը կարող է վճարվել.
-
Միանվագ,
-
Կիսամյակային,
-
Եռամսյակային:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է.
-
Գույքի սեփականության վկայական և առկայության պարագայում վարձակալության պայմանագիր,
-
Ապահովադրի անձը հաստատող փաստաթղթեր,
-
Ապահովադրի կոնտակտային տվյալներ։
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ.
-
Պատահարի դեպքում անﬕջապես կապ հաստատել «ԷՖԵՍ»-ի հետ՝ 010 700 800 հեռախոսահամարով,
-
Տեղեկացնել համապատասխան իրավասու մարﬕններին,
-
Ձեռնարկել բոլոր հնարավոր ﬕջոցները՝ տան վնասի չափը կամ հետագա վնասը կանխելու, նվազեցնելու համար։