top of page

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պատասխանատվության ապահովագրությունը հանդիսանում է հայկական ապահովագրական շուկայի ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Վերջին շրջանում այս ապահովագրության տեսակի նկատմամբ ցուցաբերված պահանջարկը խթանել է ապահովագրության մի շարք նոր ծրագրերի ստեղծմանը, որոնք մշակվել են հաշվի առնելով գործունեության տարբեր ոլորտների բիզնես առանձնահատկությունները: Այս ծրագրերի շարքում իրենց առանձնահատուկ տեղն են զբաղեցնում քաղաքացիական և մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը:

Ի՞ՆՉՆ Է ԿԱՐԵԼԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ

  • երրորդ անձանց հանդեպ քաղաքացիական պատասխանատվությունը,

  • մասնագիտական պատասխանատվությունը:

ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ

  • որոշվում է ըստ Ապահովադրի ցանկության*

* Ընկերության մասնագետները նաև կխորհրդակցեն Ձեզ հետ և կօգնեն ընտրել պատասխանատվության ամենաօպտիմալ ծածկույթն իր անհրաժեշտ սահմանաչափերով:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ

Պատասխանատվության ապահովագրության ապահովագրավճարը որոշվում է ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրական սակագին կիրառելու միջոցով: Ապահովագրական սակագնի որոշման վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից են Ապահովադրի գործունեության բնույթը, նախկինում ապահովագրական պատահարների առկայությունը և այլն:​

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Պատասխանատվության ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես.

  • Մոտենալ Ընկերության գրասենյակ,

  • Զանգահարել +374 (10) 700 800 հեռախոսահամարով,

  • Հարցում ուղարկել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@efes.am:

bottom of page