top of page
EFES Health Individuals Presentation  .png

EFES Oncocare

ՕՆԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

EFES Oncocare-ը ԷՖԵՍ ապահովագրական ընկերության յուրահատուկ պրոդուկտն է՝ նախատեսված քաղցկեղի և այլ օնկոլոգիական հիվանդությունների ապահովագրության համար։ Այն աշխարհահռչակ Swiss Re վերաապահովագրական ընկերության և բժշկական երկրորդ կարծիքի տրամադրման մեջ մասնագիտացած ամերիկյան Mediguide ընկերության հովանու ներքո մշակված պրոդուկտ է, որը տրամադրում է ֆիքսված դրամական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաև տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիք նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ։

Ի՞նչ խնդիրներ է լուծում

Հիվանդության ավելի շուտ բացահայտման հնարավորություն:

Հիվանդության ախտորոշման դեպքում ֆինանսական միջոցների ակնթարթային հասանելիություն:

Ֆինանսական միջոցների ազատ տնօրինման հնարավորություն՝ բուժման, վիրահատության, թերապիայի թե ցանկացած այլ նպատակով։

Մտքի հանգստություն՝ Հայաստանում 2-րդ ամենատարածված հիվանդությունից պաշտպանված լինելու համար։

Հայաստանում առողջության ապահովագրության
Հայաստանում առողջության ապահովագրության
Հայաստանում առողջության ապահովագրության
Հայաստանում առողջության ապահովագրության
Հայաստանում առողջության ապահովագրության

Հատուցում

Առավելագույն հատուցման գումարը ընտրվում է Ձեր ցանկությամբ 4 մլն ՀՀ դրամից մինչև 30 մլն ՀՀ դրամ։

Օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման դեպքում միանվագ հատուցում․

Ինվազիվ քաղցկեղ – 100% հատուցում
Քաղցկեղը նախաինվազիվ փուլում – 10% հատուցում
Ուղեղի և ողնուղեղի բարորակ ուռուցք - 100% հատուցում

քաղցկեղի ապահովագրություն

Ու՞մ համար է նախատեսված

Կարող են ապահովագրվել 0-ից 80 տարեկան անձինք, ընդ որում մինչև 21 տարեկան երեխաները ավտոմատ ապահովագրվում են ծնողի պայմանագրին կից:

էֆես
Հայաստանում առողջության ապահովագրության

Կյանքը հիասքանչ է

էֆես

Ապահովագրության տարածք

Ապահովագրությունը գործում է ամբողջ աշխարհում:

ապահովագրություն օնկոլոգիական հիվանդություններից
էֆես

Որքա՞ն է կազմում ապահովագրավճարը

Ապահովագրավճարը կախված է Ձեր տարիքից և ընտրած հատուցման սահմանաչափից։

Ապահովագրավճարի մի քանի օրինակներ՝

քաղցկեղի ապահովագրություն

Ինչպե՞ս է վճարվում ապահովագրավճարը

քաղցկեղի ապահովագրություն

Ի՞նչ ժամկետով է կնքվում

Պայմանագիրը կարող է կնքվել 1 տարի ժամկետով: Առաջին տարվա համար գործում է 6 ամիս սպասման ժամկետ։

Medical Specialists
EFES Health Individuals Presentation  .png
EFES Health Individuals Presentation  .png

Բժշկական երկրորդ կարծիքի մասին

բժշկական երկրորդ կարծիք

Սխալ ախտորոշման կամ սխալ բուժման հետևանքները կարող են լինել ծանր՝ ազդելով կյանքի որակի վրա, ինչը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ նույնիսկ մահվան: Միաժամանակ, դրանք կարող են առաջացնել անհարկի և թանկարժեք վիրահատությունների իրկանացման կարիք։ Այս ծածկույթի շնորհիվ ապահովագրված անձը հնարավորություն կունենա ստանալ առաջատար կլինիկաների մասնագետների կարծիքը։ Գործում է միայն ՀՀ-ում ճշտված ախտորոշումների համար:

Բժշկական երկրորդ կարծիքի (Medical second opinion կամ MSO) շնորհիվ.

էֆես

Առաջանում են ավելի քիչ առողջական բարդություններ և ավելի լավ առողջական վերջնարդյունքներ,

քաղցկեղի ապահովագրություն

Ավելի արագ է անցնում վերականգնողական շրջանը և աշխատանքին և ընտանիքին վերադառնալը,

քաղցկեղի ապահովագրություն

Բացառվում են որոշ բարդ և ծախսատար վիրահատությունները և/կամ միջամտությունները,

բժշկական երկրորդ կարծիք

Նվազում են բժշկական ապահովագրության հատուցումները և կրճատվում են հավելյալ ծախսերը։

Միայն 2022 թ․-ին Mediguide-ի գնահատած դեպքերի 91,43%-ից 3,20%-ի դեպքում եղել է ախտորոշման փոփոխություն, իսկ 88,23%-ի դեպքում՝ բուժման պլանի փոփոխություն։

բժշկական երկրորդ կարծիք
էֆես

Ինչպե՞ս է կնքվում պայմանագիրը

Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ են՝
 

  • ապահովադրի և ապահովագրված անձանց անձնագրերը,

  • սոց.քարտերը,

  • կոնտակտային հեռախոսահամարները,

  • էլ.հասցեները:

Պայմանագիրը կարող է կնքվել՝

  • ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գրասենյակում

  • հրավիրելով ընկերության ներկայացուցչին հաճախորդին հարմար վայր։

  • Ինչպե՞ս կարող եմ կնքել պայմանագիր
    Հարգել՛ի հաճախորդ, ճամփորդության ապահովագրության պայմանագիր կարող եք կնքել առցանց կամ մոտենալ Ընկերության գլխավոր գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, 0019, Զարոբյան 11 (մուտքը Բաղրամյան պող. 20-ից):
  • Ի՞նչ անել պատահարի դեպքում
    Պատահարի դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել Եվրոպ Ասիստանս ընկերության հետ հետևյալ հեռախոսահամարներից որևէ մեկով՝ Զանգահարել +962 6500 8280 +973 1757 7015 Գրել WhatsApp +973 3930 0726 TRAVELA@europ-assistance.com և հայտնել հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն․ վկայագրի համար․​ անհրաժեշտ օգնության բնույթը․ գտնվելու վայրը և հետադարձ կապի հեռախոսահամար․ Եվրոպ Ասիստանս ընկերությունն աշխարհի առաջատար 10 խոշորագույն ասիստանս ընկերություններից մեկն է:
  • Եթե ցանկանում եմ մեկնել ճամփորդության 1 ամսով ո՞ր տարբերակն է ավելի ձեռնտու՝ կնքել բա՞ց ամսաթվերով պայմանագիր, օրինակ 1 տարում 30 օր ժամկետով, թե՞ ֆիքսված օրերով՝ հենց 30 օր ժամկետով
    Հարգե՛լի հաճախորդ, եթե պլանավորում եք իրականացնել բազմաթիվ ուղևորություններ, ապա այդ պարագայում անհրաժեշտ է ընտրել ապահովագրության պայմանագրի բաց ամսաթվերով տարբերակը։ Այս դեպքում պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է ապահովագրված օրերի քանակ, որի սպառվելուց հետո պայմանագիրը դադարում է, անկախ այն հանգամանքից՝ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, թե` ոչ։
EFES Health Individuals Presentation  .png
bottom of page