ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին, չմտադրված, անկանխատեսելի պայմանների և հանգամանքների բացասական ազդեցությունը հնարավոր է նվազեցնել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում:
Առօրյայում յուրաքանչյուրս բախվում է դժբախտ պատահարների հետ, յուրաքանչյուրիս առողջությունը գեթ մեկ անգամ վնասվել է մեզնից անկախ հանգամանքների զուգադիպման արդյունքում: Իհարկե, հնարավոր է այդ ռիսկերը փորձել կառավարել և նվազեցնել, սակայն հատկապես այնպիսի վտանգավոր ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, արտադրությունը, բեռնափոխադրումները, շինարարական նախագծերը, դժբախտ պատահարները տեղի են ունենում բարձր հաճախականությամբ, և որքան էլ ցավալի է, հաճախ խլում են կյանքեր կամ սահմանափակում են ներգրավվածների ֆունկցիոնալությունը (դարձնում են հաշմանդամ):
Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
Կարող են ապահովագրվել կազմակերպությունների 65 տարին չլրացած աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները (3 տարեկանից բարձր երեխաներ, կին, ամուսին, ծնողներ, քույր, եղբայր)։
Ո՞Ր ՌԻՍԿԵՐՆ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Ապահովագրական ծածկույթ կարող է տրամադրվել դժբախտ պատահարի հետևանքով առաջացած հետևյալ ռիսկերի համար.
-
Մահ,
-
Ֆունկցիոնալության սահմանափակում (հաշմանդամություն),
-
Ժամանակավոր անաշխատունակություն,
-
Բժշկական ծախսեր,
-
Հաճախորդի ցանկությամբ այլ ռիսկեր:
Ապահովադիրը կարող է կազմել իր նախընտրած ռիսկերի համախմբմամբ փաթեթը:
Ե՞ՐԲ Է ԳՈՐԾՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
-
Շուրջօրյա
-
Միայն ապահովագրված անձի աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ,
-
Կողմերի համաձայնությամբ այլ ժամկետներում:
Ապահովագրության պայմանագրի ժամկետները որոշվում են Ապահովադրի հետ քննարկումների միջոցով:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ (ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ)
Ապահովագրական գումարը որոշվում է Ապահովադրի կողմից` համաձայնեցնելով այն «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի մասնագետների հետ, հաշվի առնվելով, որ այն չի կարող գերազանցել յուրաքանչյուր աշխատակցի տարեկան աշխատավարձի հնգապատիկը:
Դժբախտ պատահարի հետևանքով Ապահովագրված անձի մահվան դեպքում տրամադրվում է ապահովագրական հատուցում` ապահովագրական գումարի 100%-ի չափով:
Դժբախտ պատահարի հետևանքով անձի ֆունկցիոնալության սահմանափակման դեպքում, ապահովագրական հատուցումը իրականացվում է հետևյալ սահմանաչափերով.
ա) Խորը սահմանափակման դեպքում` ապահովագրական գումարի 100% չափով,
բ) Ծանր սահմանափակման դեպքում` ապահովագրական գումարի 75% չափով,
գ) Միջին սահմանափակման դեպքում` ապահովագրական գումարի 50% չափով:
Սովորաբար, դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակության ժամանակավոր կորստի դեպքում Ապահովագրողը վճարում է ապահովագրական հատուցում յուրաքանչյուր օրվա համար 0.3% ապահովագրական գումարից, բայց ոչ ավել, քան ապահովագրական գումարի 30%, սկսած անաշխատունակության 11-րդ օրից: Հնարավոր են Ապահովադրի հետ քննարկումների արդյունքում սահմանել հատուցումների այլ սահմանաչափեր:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ
Դժբախտ պատահարներից կորպորատիվ ապահովագրության դեպքում օպտիմալ ապահովագրական սակագին հաշվարկելիս հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են`
-
ապահովագրված անձանց աշխատանքի բնույթը,
-
ընտրված ապահովագրական ռիսկերը,
-
ապահովագրվող անձանց քանակը,
-
ապահովագրվող անձանց տարիքը,
-
ապահովագրության ժամկետը և այլն:
Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապահովագրություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է.
-
Ապահովադիր կազմակերպության տվյալները,
-
Ապահովագրված անձանց անձնագրային տվյալները,
-
Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Պատասխանատվության ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես.
-
Մոտենալ Ընկերության գրասենյակ,
-
Զանգահարել +374 (10) 700 800 հեռախոսահամարով,
-
Հարցում ուղարկել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@efes.am:
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
Հմուտ մասնագետի կցագրում յուրաքանչյուր հաճախորդին – կորպորատիվ հաճախորդների սպասարկման մեր մասնագետները՝ Relationship Manager-ները, կցագրվում են յուրաքանչյուր հաճախորդներին և հանդիսանում են վերջիններիս դեսպանը «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ում,
-
Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
-
Հիմնական և համակցված ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
-
Ճկուն սակագնային համակարգ,
-
Որակյալ և արագ սպասարկում,
-
Փաստաթղթերի ձևակերպման պարզ ընթացակարգ: