top of page
Search
Writer's pictureEFES

Medical second opinion (MSO). Ի՞նչ է բժշկական երկրորդ կարծիքը, ինչպե՞ս է այն աշխատում

Ախտորոշման ճանապարհին հաճախ առաջանում են շատ հարցեր ու երկընտրանքներ։ Ի՞նչ է նշանակում ախտորոշումը, որտե՞ղ դիմել, ի՞նչ բուժում ընտրել, և արդյոք այդ ընտրությունը լավագույնն է: Այս հարցերին պատասխանելու համար EFES Health առողջության ապահովագրությունը և EFES Oncocare-ը ներառում են բժշկական երկրորդ կարծիք ստանալու հնարավորություն։



Ի՞նչ է բժշկական երկրորդ կարծիքը


Բժշկական երկրորդ կարծիքը մեկ այլ բժշկի կողմից խորհուրդ է՝ փոփոխել կամ հաստատել բժշկական ախտորոշումը և/կամ բուժման պլանը, որը միտված է օգնել Ձեզ կայացնել Ձեր բուժման որոշումները:


ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը համագործակցում է Ամերիկյան MediGuide ընկերության հետ, որը մասնագիտացած է բժշկական երկրորդ կարծիքի կազմակերպման մեջ։ Ընկերությունն ունի նաև բժշկական կոնսիերժ ծառայություն, որի միջոցով ապահովագրված անձինք կարող են բուժօգնություն ստանալ աշխարհի լավագույն կլինիկաներում։


MediGuide-ի բժշկական երկրորդը կարծիքի ծառայությունը ներառում է բժիշկների գլոբալ ցանց, ովքեր զբաղվում են պրակտիկ բժշկությամբ համաշխարհային առաջատար բժշկական կենտրոններում, որոնք հայտնի են բժշկական հետազոտությունների բեկումներով, առաջադեմ բուժմամբ և կլինիկական արդյունքների որակով։


Բժշկական կենտրոններից են Ամերիկյան Harvard Medical School, Cedars Sinai, Texas Children’s hospital, Գերմանական Charite, Sana Hospital Group, Անգլիական NHS King’s College Hospital և շատ այլ հեղինակավոր հիվանդանոցներ։



Ինչու՞ է կարևոր բժշկական երկրորդ կարծիքը


Բժշկական երկրորդ կարծիքի շնորհիվ տրամադրվում են անհանգստացնող հարցերի պատասխանները, հերքվում են որոշ բարդ և ծախսատար վիրահատությունները կամ միջամտությունները, վերականգնվելն ավելի արագ է, ինչը հնարավորություն է տալիս շուտ վերադառնալ աշխատանքին ու ընտանիքին, առաջանում են ավելի քիչ առողջական բարդություններ և ավելի լավ առողջական վերջնարդյունքներ։



Ինչպե՞ս է աշխատում բժշկական երկրորդ կարծիքը


  • Անցնելով հետևյալ հղումով՝ լրացվում է առցանց հարցում՝ նշելով դեպքի որոշ մանրամասներ։ Մեր մասնագետները ստուգում են տվյալները և անհրաժեշտության դեպքում կապ հաստատում հաճախորդի հետ։

  • Հարցումն ուղարկելուց 48-72 ժամ հետո հաճախորդի հետ կապվում են Mediguide-ի գործընկերները։

  • Կցագրվում է անհատական Case Manager։ Նա ուղարկում է համաձայնության ձև, որը թույլ է տալիս հավաքագրել անհրաժեշտ բժշկական տվյալները։

  • Mediguide-ի թիմը քննում է գործը և առաջարկում առնվազն թոփ 3 միջազգային բժշկական կենտրոն, որոնք մասնագիտացած են տվյալ ախտորոշման բուժման մեջ։ Հաճախորդն ազատ է իր ընտրության հարցում։


Բժշկական երկրորդ կարծիքը տրամադրվում է այն ժամանակ, երբ գործն ավարտվում է քննվել բժշկական թիմի կողմից։ Ավարտական զեկույցը կարող է ներառել բուժման խորհուրդներ, այլընտրանքային պլանի մանրամասներ և շատ այլ հարցերի պատասխաններ։ Ապահովագրության փաթեթի մեջ բժշկական երկրորդ կարծիքի ծառայության ներառված լինելու դեպքում ամբողջ գործընթացն անվճար է։

Comments


bottom of page