top of page
Search

«Ջերմացնենք ձմեռը ԷՖԵՍ-ի հետ»

Writer: EFESEFES

Այս ձմեռը ԷՖԵՍ-ում ոչ միայն տաք, այլև մրցակցային ու ոգեշնչող էր։  2024 թվականի նոյեմբերին մենք «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի հետ միասին մեկնարկեցինք «Ջերմացնենք ձմեռը ԷՖԵՍ-ի հետ» մրցույթը ։  Մրցույթի նպատակը պարզ էր՝ խրախուսել ակտիվությունը և թիմային ոգին՝ միաժամանակ ավելի շատ մարդկանց ծանոթացնելով ապահովագրության կարևորությանը։

Մրցույթն անցավ մեծ հետաքրքրությամբ ու ներգրավվածությամբ։  Գործընկերները միմյանց հետ կիսվեցին իրենց փորձով,համատեղեցին աշխատանքի արդյունավետությունն ու  ընկերական մրցակցությունը։

Ամփոփման և մրցանակաբաշխության օրը վերածվեց ոչ միայն պաշտոնական միջոցառման, այլև ջերմ ու անմոռանալի հանդիպման՝ ամփոփեցինք արդյունքները, անցկացրինք վիճակահանություն և, իհարկե,վայելեցինք հաճելի մթնոլորտը։ Պաշտոնական արարողությունից հետո արդեն ոչ պաշտոնական հատվածն էր, որտեղ ծանոթացանք, կիսվեցինք տպավորություններով ու պարզապես լավ ժամանակ անցկացրինք։ Այսպիսի միջոցառումները մեզ ոչ միայն մոտիվացնում են, այլև հիշեցնում, որ հաջողության գաղտնիքը թիմային աշխատանքն է։ Մենք վստահ ենք, որ սա միայն սկիզբն է, և առաջիկայում ևս մեզ սպասում են նոր ու հետաքրքիր նախաձեռնություններ։

 

Comments


bottom of page