top of page
Search
Writer's pictureEFES

Վճարում առանց ջանքերի. Բաժանորդագրության հնարավորություն ԷՖԵՍ-ում բանկային քարտով

Updated: 12 hours ago

Ամսական վճարումների օրերը հիշելն այլևս անհրաժեշտ չէ։

Պատկերացրեք, որ այլևս չեք անհանգստանում ձեր պայմանագրի ամսական գումարը վճարելու մասին: Ո՛չ հիշեցումներ, ո՛չ սթրես, ո՛չ ուշացումներ, պարզապես մտքի հանգստություն՝ քանի որ ունեք ամսական բաժանորդագրություն, և վճարումները կատարվում են ավտոմատացված տարբերակով։

վճարային քարտ
Կցե՛ք Ձեր բանկային քարտը

Ձեր պատկերացումն արդեն իրականություն է․ այժմ Դուք կարող եք կցել Ձեր վճարային քարտը մեր կայքում, ինչպես որ անում եք Netflix-ի, կոմունալ վճարումների, կամ այլ բաժանորդագրությունների դեպքում։ Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՅՍ ԳՈՐԾԻՔԸ Այս նոր գործիքի շնորհիվ ապահովագրական պայմանագրի վճարումները կկատարվեն առանց Ձեր մասնակցության և կխնայեն Ձեր ժամանակը։ Կցելով Ձեր վճարային քարտը՝ ավտոմատացնում եք պայմանագրի ամսական վճարումները, և ամսական բաժանորդագրությունների նման, Ձեր քարտից գանձվում է համապատասխան գումարը։ ԻՆՉՊԵ՞Ս ԿՑԵԼ ՔԱՐՏԸ


1.    Այցելել online.efes.am կայք,

2.    Պայմանագրեր հատվածից ընտրել ԿՑԵԼ ՔԱՐՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ (կամ պարզապես անցնել հետևյալ հղումով)

ԻՆՉՊԵ՞Ս ԿՑԵԼ ՔԱՐՏԸ
ԻՆՉՊԵ՞Ս ԿՑԵԼ ՔԱՐՏԸ

3.    Լրացնել պայմանագրի համարը,

4.    Տալ համաձայնություն և կցել բանկային քարտը,

5.    Վերջ, քարտը կցված է։

Կցե՛ք Ձեր քարտը հիմա և վայելե՛ք ավտոմատ վճարումների պարզությունը:



0 comments

Comments


bottom of page