
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՀԵՏ ՍՏԱՆԱԼ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ 50,000 ՀՀ ԴՐԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԸ
Եթե Դուք 2024թ․ ընթացքում ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրության փաթեթ, ապա Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից:
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար պարտադիր պայման է 2024թ․ եկամուտների հայտարարագրումը:
Սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է․





ՔԱՅԼ 1
Էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն
ՏԱՐԲԵՐԱԿ 1
Բջջային հեռախոսի միջոցով

ՈՒՆԵՆԱԼ ՆՈՒՅՆԱԿԱՆՑՄԱՆ ՔԱՐՏ (ID CARD)

ԱՅՑԵԼԵԼ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Չունենալու դեպքում ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։ Այցի համար կարող եք գրանցվել այստեղ:
Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ:

ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԷԼԵԿՐՈՆԱՅԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը:

ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԷԼԵԿՐՈՆԱՅԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ այստեղ:
Հարցերի դեպքում
Այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ զանգահարել բջջային կապի օպերատորի թեժ գիծ:

111
444
100
ՏԱՐԲԵՐԱԿ 2
էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով

ՈՒՆԵՆԱԼ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ

ՈւՆԵՆԱԼ ԸՆԹԵՐՑՈՂ ՍԱՐՔ
Ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր:
Ունենալ նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ այստեղ):

ՍՏԱՆԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Հարցերի դեպքում
Այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով:
-
Եթե ունեք նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն, լրացուցիչ գործողություն չի պահանջվում
-
Եթե ունեք վավեր էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտ, սակայն կորցրել եք կամ չեք հիշում PIN և PUK ծածկագրերը, հետևեք Տարբերակ 1-ին
-
Եթե ունեք առանց չիպի վավեր նույնականացման քարտ (ID Card), հետևեք Տարբերակ 1-ին

ՔԱՅԼ 2
Դիմում ԷՖԵՍ ապահովագրական ընկերություն
Եթե 2024թ․ ընթացքում ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունում Ձեր և/կամ Ձեր ընտանիքի անդամների համար կնքել եք առողջության ապահովագրության պայմանագիր, ապա Դուք՝
Կարող եք հետ ստանալ Ձեր կողմից 2024թ․ ընթացքում ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունում Ձեր և/կամ ձեր ընտանիքի անդամների առողջության ապահովագրության գծով Ձեր կողմից վճարված ապահովագրավճարի մինչև 50,000 ՀՀ դրամը։
Փոխհատուցում ստանալու համար՝
1. Լրացրեք հայտը, և մեր աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ 1 աշխատանքային օրվա ընթացքում։
2. Զանգահարեք (010) 700 800 հեռախոսահամարով:
Մենք հաշվարկային փաստաթուղթը (ինվոյս) կներկայացնենք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, և գումարը ավտոմատ կերպով կարտացոլվի հայտարարագրի Բաժին 4-ի ներքո:
Եթե օգտվում եք հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն:

ՔԱՅԼ 3
Եկամուտների հայտարարագրում

ՏԱՐԲԵՐԱԿ 1
Հայտարարգրման համակարգը գործում է վեբ տարբերակով՝ Self Portal կայքի միջոցով:
ՏԱՐԲԵՐԱԿ 2
Բջջային հավելվածի միջոցով՝
-
App Store-ում՝ iOS-ի համար
-
Play Store-ում՝ Android-ի համար
Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը։


ՔԱՅԼ 4
Սոցիալական ծախսի գումարի հետ վերադարձի դիմում
Երբ արդեն ներկայացրել եք հայտարարագիր և մենք դուրս ենք գրել հաշվարկային փաստաթուղթը, ապա եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար նախատեսված՝ համակարգում հայտարարագրի «Սոցիալական ծախսեր» բաժնում ինքնաշխատ կարտացոլվի, թե որքան սոցիալական ծախս եք կատարել և որքան է կազմում փոխհատուցման չափը:
Փոխհատուցումն ստանալու համար

Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, անցեք «Հարկային հաշվեկշիռ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը

Մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»

Բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը

Դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը

Սեղմեք ստորագրել կոճակը, ընտրեք ստորագրության տեսակը և էլեկտրոնային տարբերակով ստորագրեք դիմումը, սեղմեք «Հանձնել ՊԵԿ» կոճակը
.png)
Վերջ, դիմումն ուղարկված է
Սոցիալական ծախսի գումարը Ձեր կողմից նշված հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև 3-րդ աշխատանքային օրը:
-
Ինչպե՞ս կարող եմ կնքել պայմանագիր։Հարգելի՛ հաճախորդ, ճամփորդության ապահովագրության պայմանագիր կարող եք կնքել առցանց կամ մոտենալ Ընկերության գլխավոր գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, 0019, Զարոբյան 11 (մուտքը Բաղրամյան պող. 20-ից):
-
Ի՞նչ անել պատահարի դեպքում։Պատահարի դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել Եվրոպ Ասիստանս ընկերության հետ հետևյալ հեռախոսահամարներից որևէ մեկով՝ Զանգահարել +962 6500 8280 +973 1757 7015 Գրել WhatsApp +973 3930 0726 TRAVELA@europ-assistance.com և հայտնել հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն, վկայագրի համար, անհրաժեշտ օգնության բնույթը, գտնվելու վայրը և հետադարձ կապի հեռախոսահամար։ Եվրոպ Ասիստանս ընկերությունն աշխարհի առաջատար 10 խոշորագույն ասիստանս ընկերություններից մեկն է:
-
Եթե ցանկանում եմ մեկնել ճամփորդության 1 ամսով ո՞ր տարբերակն է ավելի ձեռնտու՝ կնքել բա՞ց ամսաթվերով պայմանագիր, օրինակ 1 տարում 30 օր ժամկետով, թե՞ ֆիքսված օրերով՝ հենց 30 օր ժամկետով։Հարգելի՛ հաճախորդ, եթե պլանավորում եք իրականացնել բազմաթիվ ուղևորություններ, ապա այդ պարագայում անհրաժեշտ է ընտրել ապահովագրության պայմանագրի բաց ամսաթվերով տարբերակը։ Այս դեպքում պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է ապահովագրված օրերի քանակ, որի սպառվելուց հետո պայմանագիրը դադարում է, անկախ այն հանգամանքից՝ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, թե` ոչ։
Վերջին թարմացում: 07/03/2025 16:00