top of page

Հաճախորդի իրավունքներ

Հարգելի հաճախորդ,

Եթե օգտվել եք մեր ծառայություններից և դրա հետևանքով ունեք բողոք Ընկերության նկատմամբ, ապա կարող եք լրացնել դիմում-բողոքը և ներկայացնել այն Ընկերության գլխամասային գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, 0033, Հր. Քոչար 35/1), կամ ուղարկել էլեկտրոնային հասցեով` info@efes.am: Ընկերության կողմից հաճախորդի բողոքին վերջնական գրավոր պատասխանի տրամադրումն իրականացվում է բողոքը ստանալու պահից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումում նշված վավերապայմաններով:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ցանկացած անձ «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ից իրավունք ունի ստանալու հետևյալ տեղեկատվությունը.

  • Ընկերության պետական գրանցման վկայականի, լիցենզիայի և կանոնադրության պատճենները:

  • Ընկերության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը:

  • Առաջարկվող ապահովագրական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն` ըստ ապահովագրության տեսակների, դասերի և ենթադասերի, այդ թվում ապահովագրության պայմանները և առաջարկվող ապահովագրական սակագները:

Նշված տեղեկատվությունը ստանալու համար հարկավոր է ներկայացնել գրավոր դիմում: Ընկերությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի պահանջվող փաստաթղթերի պատճենները:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր գոհունակությունը, և ձգտում ենք մշտապես գերազանցել Ձեր սպասելիքները:

Մեր ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու կամ մատուցված ծառայությունների վերաբերյալ Ձեր կարծիքը հայտնելու ցանկության դեպքում կարող եք զանգահարել հետևյալ շուրջօրյա գործող հեռախոսահամարով` (+374 10) 700 800, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝  info@efes.am հասցեին: Հաճախորդներն իրավունք ունեն պաշտպանել իրենց շահերը Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով` www.fsm.am:

bottom of page