top of page

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն տրամադրում է համաշխարհային ֆինանսական համակարգում բարձր պահանջարկ ունեցող Bankers Blanket Bond – (BBB), որն առավելագույնս համապատասխանեցված է լոկալ հաճախորդին՝ իր փոփոխված կարիքներին, պահանջներին և պարտականություններին:

ВВВ ապահովագրությունը նախատեսված է հետևյալ ֆինանսական հաստատությունների համար.

  • բանկեր,

  • վարկային կազմակերպություններ,

  • արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներ:

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Ապահովադրի գույքային շահերը՝ կապված ապահովագրության պայմանագրում նշված գույքի օգտագործման, տնօրինման, շահագործման հետ, ինչպես նաև անկանխատեսելի վնասները (ծախսերը), որոնք առաջացել են Ապահովադրի բանկային կամ այլ ֆինանսական գործունեության ընթացքում և հատուկ նշված են ապահովագրության վկայագրում:

Ո՞Ր ՌԻՍԿԵՐՆ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ապահովագրության ծածկույթը ներառում է հետևյալ ռիսկերը.

  • Տարածքների վնաս և/կամ այդ տարածքներում գտնվող Ապահովադրին պատկանող գույքի վնաս կամ կորուստ,

  • Կեղծ փաստաթղթերի հետ կապված ռիսկեր,

  • Գործառույթներ կեղծ, կորած կամ գողացված արժեթղթերով,

  • Գործառույթներ կեղծ թղթադրամներով,

  • Աշխատակազմի անազնվության ռիսկ,

  • Ապահովադրի արժեքավոր գույքի վնասում կամ կորուստ տեղափոխման ընթացքում,

  • Ֆինանսական փաստաթղթերի վնասում կամ կորուստ առաքող կամ ինկասացիոն ընկերության կողմից իրականացվող փոխադրման ընթացքում,

  • Ապահովադրին պատկանող արժեքավոր գույքի վնասում, կորուստ կամ գողություն (կողոպուտ, առևանգում), որը գտնվում է Ապահովադրի, դրա համար հատուկ նախատեսված, տարածքում,

  • Ապահովադրի հատուկ նախատեսված տարածքում տեղակայված իր հաճախորդներին պատկանող արժեքավոր գույքի գողություն (կողոպուտ, առևանգում):

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք ստանալ հավելյալ տեղեկատվություն՝ խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ +374 (10) 700 800 հեռախոսահամարով կամ info@efes.am էլեկտրոնային հասցեով:

bottom of page